28 / Փետրվար / 2022 : 17-18

Կյանքը բազմաժանր «գրականություն» է...Կարինե Խոդիկյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը ինքնակենսագրական գրականության, միայնության և սիրո մասին:
-Ի՞նչ է գրականությունը Ձեզ համար...

-Իմ ընթերցած առաջին՝ Թումանյանի հեքիաթներից մինչև այս պահին ընթերցվող գիրքը…

-Կա՞ ստեղծագործելու հեշտ ժանր:

-Չկա, եթե հարցի նշանային բառը ստեղծագործելն է:

-Ձեր ո՞ր ստեղծագործության մեջ ինքնակենսագրական տարրեր կան:

-«Խոստովանություն» պատմվածքս: Եվ միակը: Առայժմ՝ միակը…

-Ձեր « Երևանյան սիրավեպ» պիեսում հերոսուհին ասում է. «...միայն Երևանում կարող է այսպիսի պատմություն լինել...»: Ինչո՞վ եք կիսում նրա այդ համոզմունքը:

-Որովհետև հավատացել եմ ոչ միայն իմ հորինած պատմությանը, այլև իմ Երևանին, որտեղ հավատարմութունը սրտի արատ չէ:
-Համամի՞տ եք, որ կյանքն ավելի շատ նման է տխուր վեպերի:

-Ոչ, կյանքը բազմաժանր «գրականություն» է, որտեղ կարճատև երջանկությունը կարող է մթագնել երկարատև տառապանքը:

-Հանգամանքնե՞րն են ուժեղ մարդուց, թե՞ մարդը՝ հանգամանքներից:

-Նայած՝ հանգամանքի...

-Համամի՞տ եք, որ միայնությունը կյանքի հոմանիշն է:

-Այն, որ մարդը ծնվում, ապրում ու մեռնում է միայնության հետ՝ միայն հաստատում է նրա երազանքը՝ լինել երջանիկ, ինչն անհնար է առանց քո կյանքի ամենակարևոր մարդկանց :

-Գլուխգործոցները ցավի՞ց են ծնվում:

-Չեմ կարող ասել. գլուխգործոց «դեռ» չեմ գրել:
-Ո՞րն է սիրո ամենավտանգավոր թշնամին:

-Հիասթափությունը:

-Չար մարդը կարո՞ղ է պոետ լինել:

-Զեմֆիրան մի երգ ունի «Չար մարդը»...
-Կգա՞ մի ժամանակ, երբ պատերազմները կվերջանան այնպես, ինչպես նախադասությունն է քերականորեն վերջանում վերջակետով:

-Չի գա այդ ժամանակը, քանի դեռ պատերազմի կանխարգելման միակ միջոցը մինչև ատամները սպառազինվելն է...

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 21976անգամ
Վերջին լուրեր