28 / Փետրվար / 2022 : 18-48

ԱՄՆ-ը կոչ է անում ամերիկացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել Ռուսաստանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցների և նրանց ընտանիքների Ռուսաստանից տարհանման մեկնարկի մասին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գերատեսչությունում նշել են, որ տարհանումն սկսելու մասին որոշումն ընդունվել է Դոնբասում ռուսական օպերացիայի և դիվանագիտական ​​առաքելության անձնակազմի «անվտանգության ապահովման խնդիրների» հետ կապված։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 14148անգամ
Վերջին լուրեր