Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2022 : 17-34

«80 ընտանիք վաղվանից սոված ա մնալու». «Լուսակերտը» փակվում է, 8 հազար հավերը անվճար բաժանում են (տեսանյութ)

«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է, 88 աշխատող մնում է անգործ: Թռչնաֆաբրիկայի աշխատակիցներն այսօր՝ մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացնում ֆաբրիկայի մոտ:

«Լուսակերտ» ՍՊԸ-ն ամբողջությամբ փակվում է: Արդեն 35 տարի աշխատում ենք այս ֆաբրիկայում, առաջին անգամ ենք նման իրավիճակի հանդիպում, որ ֆաբրիկան կանգնի լուծարման եզրին: Խոշոր տնտեսվարողներն այնքան են էժանացրել ձուն, որ մեր թռչնանոցը չի կարող գոյատեւի: Կերը թանկացել է, գազը, լույսը, թանկացել են: Էնքան է էժանացել ձուն, որ իր ծախսերը չի հանում: Այստեղ 80 հոգի են աշխատում եւ մեր գոյության աղբյուրը այս թռչնանոցն է, մենք կանգնելու ենք փաստի առաջ, 80 ընտանիք սոված են մնալու»,-ասաց աշխտակիցներից մեկը:


Նրանք նշեցին, որ դիտավորություն են տեսնում այս ամենում. «Նման բան եղել է նաեւ 2010-ին, երբ խոշորները ուզում էին սնանկացնեն փոքրերին: Բայց այն ժամանակ դիմացանք: Թռչնաֆաբրիկան դիմելու է կառավարությանը փոխհատուցման խնդրանքով,- ասաց աշխատակիցներից մեկը:


Տեսանյութը՝ ստորև


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 123425անգամ
Վերջին լուրեր