Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2022 : 17-48

Ադրբեջանի խոշորագույն բանկը ժամանակավորապես սահմանափակում է ռուբլով արտարժութային գործարքները

Ադրբեջանի միջազգային բանկը (ABB)՝ երկրի խոշորագույն բանկը, ժամանակավորապես սահմանափակել է ինտերնետ-բանկինգի միջոցով ռուսական ռուբլով արտարժութային գործարքները, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել են Ադրբեջանի միջազգային բանկից:

«Ֆինանսական շուկաներում ռուսական ռուբլու հետ կապված իրավիճակի պատճառով բոլոր կանխիկ, անկանխիկ գործարքները եւ ռուսական ռուբլու առքուվաճառքի գործարքներն «Ինտերնետ բանկ» ծառայությունում ժամանակավորապես սահմանափակված են»,- ընդգծել են բանկում։

Ադրբեջանի Կենտրոնական բանկը փետրվարի 28-ի դրությամբ ռուսական ռուբլու նկատմամբ մանաթի պաշտոնական փոխարժեքը 0.0157 մանաթ է սահմանել ռուբլու դիմաց:

ABB-ն հիմնադրվել է 1992 թ.։ Ֆինանսների նախարարության մասնաբաժինը բանկի կապիտալում 95.59 տոկոս է կազմում: Բանկի կապիտալում պետության ընդհանուր մասնաբաժինը 99.66 տոկոս է կազմում:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։



Դիտվել է 11950անգամ
Վերջին լուրեր