02 / Մարտ / 2022 : 09-23

Մեծ Բրիտանիայում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Ղազախստանի և Ադրբեջանի դեմ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը շարունակում է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այսօր խորհրդարանի անդամներից մեկը՝ Մարգարեթ Հոջը, առաջարկել է դիտարկել նաև Ղազախստանի ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցները՝ ասելով, որ այդ երկրներն աջակցում են Պուտինին։ Այս մասին հաղորդում է Sputnik.kz-ը:

«Պատժամիջոցներ կկիրառվե՞ն Ղազախստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ»,- հարցրել է նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասին:

Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կուսումնասիրի Ղազախստանին և Ադրբեջանին վերաբերող այս հարցը։

Թրուսն ասել է, որ մինչ այժմ Մեծ Բրիտանիան հիմնականում զբաղվում է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառմամբ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 54311անգամ
Վերջին լուրեր