Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մարտ / 2022 : 11-12

ԱՄՆ-ը փակում Է օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար

ԱՄՆ-ի իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ մարտի 1-ի երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջեւ ելույթ ունենալով «Երկրի դրության մասին» տարեկան ուղերձով, տեղեկացնում Է:

«Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին եւ փակում ենք ԱՄՆ-ի օդային տարածքը Ռուսաստանի բոլոր չվերթերի համար»,- ասել Է նա: ԱՄՆ-ի օդային տարածքում Ռուսաստանի ինքնաթիռների թռիչքների արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 2-ի վերջին, ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարության կայքում:




Ինչպես նշված Է մամուլի տեղեկագրում, արգելքը կվերաբերի այն բոլոր ինքնաթիռներին, «որոնք պատկանում են, հավաստագրված են, շահագործվում են, գրանցված են, վարձված, վարձակալված կամ վերահսկվում են Ռուսաստանի քաղաքացիների կողմից»:

«Դա ներառում Է մարդատար եւ բեռնատար չվերթերը, կանոնավոր եւ չարտերային չվերթերը, ինչն, ըստ Էության, նշանակում Է ԱՄՆ-ի օդային տարածքը փակվում է Ռուսաստանի բոլոր առեւտրային ավիափոխադրողերի եւ այլ քաղաքացիական օդանավերի համար»,- հավելել են Միացյալ Նահանգների գերատեսչությունում:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 7785անգամ
Վերջին լուրեր