Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մարտ / 2022 : 12-01

Բայդենը խոստացել է պատժել Պուտինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր ելույթում խոստացել էպաշտպանել Եվրոպայում պատերազմով վտանգված ժողովրդավարությունը՝ խոստանալով պատժել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ներխուժելու համար, գրում է The Guardian-ը։

Բայդենը մեղադրել է Ռուսաստանի նախագահին դեմոկրատ հարևանի դեմ «կանխամտածված և չհրահրված» ներխուժմամբ «ազատ աշխարհի հիմքերը սասանելու» փորձի համար:



Բայց նա շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարը «վատ է հաշվարկել»՝ թերագնահատելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ հասարակ ուկրաինացիների արձագանքը:

«Նա կարծում էր, որ կարող է մտնել Ուկրաինա, և աշխարհը կշրջվի: Փոխարենը նա հանդիպեց ուժի պատին, որը երբեք չէր պատկերացնում… Պուտինը սխալվեց: Մենք պատրաստ էինք... Երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում»,- ասել է Բայդենը։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15327անգամ
Վերջին լուրեր