Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մարտ / 2022 : 19-13

Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության. Կլիչկո

Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության։ Այս մասին տեսաուղերձում ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Գիշերը թշնամին կրակել է Սպիտակ եկեղեցու վրա, մարտերը շարունակվել են Բուչայում և Գոստոմելում, մենք պատրաստվում ենք և կպաշտպանենք Կիևը, կոչ եմ անում բոլոր կիևցիներին չկորցնել ինքնատիրապետումը»։

Կլիչկոն հիշեցրել է, որ մարտի 1-ին ռուսական երկու հրթիռ հարվածել է մայրաքաղաքի հեռուստաաշտարակին և հինգ խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարել էր, որ ռուսական բանակը շարունակում է Պոդոլսկի և Սիվերսկի ուղղություններից Կիևի վրա հարձակման փորձերը։ Այս մասին ասված է չորեքշաբթի՝ մարտի 2-ի առավոտյան հրապարակված ամփոփագրում։

Նշվում է, որ Պոդոլսկի ուղղությամբ հակառակորդը, ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգից կազմից օգտագործելով տասներեք գումարտակային մարտավարական խումբ, փորձում է շարունակել գրոհը Կիևի ուղղությամբ՝ հյուսիսային և հյուսիսարևմտյան ուղղություններից մայրաքաղաքը փակելու նպատակով։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16892անգամ
Վերջին լուրեր