Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2022 : 10-33

Ռուսական զորքերը փորձում են հասնել Կիևի ծայրամասեր. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի՝ մարտի 3-ի առավոտյան, օպերատիվ տեղեկատվություն է հրապարակել Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մասին։

Ամփոփագրում նշվում է, որ Վոլինի ուղղությամբ հակառակորդը պետական սահմանի ողջ երկայնքով շարունակում է ցուցադրական գործողություններ իրականացնել։ Սեվերսկի ուղղությամբ ռուսական բանակը, ձախողվելով Չեռնիգովում, Նիժինում, Սումիում, Լեբեդինում և Ախտիրկայում, խուսափելով Ուկրաինայի զինված ուժերի հետ ռազմական բախումներից, փորձում է հասնել Կիևի հյուսիսային ծայրամասեր։


Նշվում է, որ Բարիշևկա, Նովայա Բասան, Լյուբեչ բնակավայրերի տարածքներում կենտրոնացած են հակառակորդի ստորաբաժանումներ։ Ռուս զինվորականների մի մասը վերախմբավորվում է և փորձում առաջխաղացում կատարել Բրովարիի և Կիևի ուղղությամբ։

Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերը հրետանու աջակցությամբ շարունակում են հարձակողական գործողությունները Նովի Այդարի, Վոլնովախայի և Մարիուպոլի շրջաններում։

«Մարիուպոլը գրավելու և Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վարչական սահմաններին հասնելու հիմնական նպատակին թշնամին չի հաջողվել հասնել», - ընդգծել է Գլխավոր շտաբը։

Նշվում է, որ Սև ծովում Օդեսայի ուղղությամբ նկատվում է Ռուսաստանի Դաշնության դեսանտային ջոկատի տեղաշարժը՝ բաղկացած չորս խոշոր դեսանտային նավերից՝ երեք հրթիռային նավակների ուղեկցությամբ։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17667անգամ
Վերջին լուրեր