03 / Մարտ / 2022 : 13-57
Ինչու է բարձրանում գազի գինը. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը
ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բնական գազի գնի փոփոխության հարցին: Նա ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:
«Տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ: Մի նրբության մասին եմ ցանկանում տեղեկացնել: Դեռ նախորդ տարվանից Հայաստան մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է: Հայաստանում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խմ գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել: Ջերմատվությունն, ըստ էության ավելացել է: Գիտեք, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի: Այս իրավիճակում շուկայի նկատմամբ զգայունությունն ավելանում է: Մենք միջոցներ ենք ձեռնարկել Հայաստանի գազի գինը 1000 խմ գազի դիմաց 165 դոլար պահպանելու համար: Այստեղ ավելացել է կալորիականության գործակից: Ասեմ, որ այն շուրջ 100 հազար անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում: Որոշակի փոխհատուցում ենք տալիս սահմանամերձ գյուղերի բնակիչներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ կալորիականության խնդիրը դեռ եղել է 2013 թվականից: Արդեն իսկ եղել է կալորիայով ճշգրտման բանաձև:
«Քանի որ կային կուտակված բազմաթիվ խնդիրներ «Գազպրոմ» ընկերության հետ, այդ կալորիայի ճշգրտման բանաձևն անընդհատ հետաձգվել է: Իր տրամաբանական հանգուցալուծմանն է հասել արդեն 2022 թվականին, որովհետև կառավարության հետ բոլոր կնճռոտ հարցերի հետ կապված աշխատանքներն ավարտին ենք հասցնում: Լուծվում է առաջիկա 10 տարիների համար 165 դոլար սահմանին գազի գինը պահպանելու խնդիրը: Արդեն իսկ տրամաբանական է, որ սակագները հաշվարկվեն կալորիայի ճշգրտմամբ, որովհետև այդ հարցը միշտ հետաձգվում էր»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:
Ամփոփելով ելույթները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ հիմնական նպատակն է գազի մատակարարման ոլորտում հարաբերությունները կարգավորել ինստիտուցիոնալ ձևով:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
6290անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020