Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2022 : 15-56

Թուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNN International» հեռուստաալիքով ելույթի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, գրում է ermenihaber.am-ը։

Քալընը նշել է, որ Ռուսաստանը մեծ սխալ գործած կլինի, եթե շարունակի հարձակումներն ու հնարավորություն չտա դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով խնդրին լուծում տալու:

Նշելով, որ իրենք շատ անհանգստացած են Ուկրաինայում տիրող իրավիճակով, Քալընն ասել է, որ Թուրքիան ներկայումս Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի և իրենք չեն ցանկանում, որ տնտեսական ամուր կապերը, ներառյալ էներգետիկան, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը չտուժվեն։



Քալընն ընդգծել է, որ իրենք ցանկանում են մնալ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ՝ որպես պատժամիջոցներից խուսափելու ավելի կարևոր գործոն։ Ըստ նրա՝ արևմտյան երկրների պաշտոնյաները նույնպես փոխանցել են Ռուսաստանի հետ Թուրքիայի կապը պահպանելու կարևորությունը:

Հարցին, թե կա միջուկային հարձակման վտանգ կա, Քալընը պատասախանել է, որ այդ հեռանկարն աղետալի կարող է լինել, և ՆԱՏՕ-ի հանգիստ արձագանքը ՌԴ նախագահի այդ հայտարարությանը միանգամայն ճիշտ մոտեցում է։

Քալընը խոսել է լարվածության թուլացման անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ միջուկային զենքի վերաբերյալ սպառնալիկքները կմնան միայն խոսքի մակարդակում:

Իսկ այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Թուրքիայի դրական մոտեցումը ներառում է նաև Ուկրաինայի անդամակցության հնարավոր սցենարը, Քալընը պատասխանել է, որ իրենք ներկա փուլում դրական չեն դիտարկում այդ հնարավորությունը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6079անգամ
Վերջին լուրեր