Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2020 : 13-40

Եթե չեք ուզում, որ դրանք պայթեն ձեր հետույքներում, մարդ եղեք․ Թուրքիայի իշխող կուսակցության անդամը սպառնացել է ընդդիմությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ, ԱԶԿ-ի Ստամբուլի Քադըքյոյ շրջանի երիտթևի անդամ Մեհմեթ Էմին Գյոչը սպառնացել է նոր հեղաշրջման դեպքում սպանել մի շարք ընդդիմադիրների։

Գյոչը սոցցանցում հրապարակել է փամփուշտներով լի բանկայի նկար, որին կցել է հետևյալ գրությունը․ «Ես մաքուր սևծովցի եմ (Թուրքիայի՝ Սև ծովի ափամերձ շրջաններ․ այդ շրջաններից մեկը՝ Ռիզեն Էրդողանի ծննդավայրն է-խմբ․)։ Բանկան, ինչպես տեսնում եք, լիքն է։ Եթե չեք ուզում, որ դրանք պայթեն ձեր հետույքներում, մարդ եղեք։ Եթե առաջնորդին (Էրդողանին-խմբ․) մի բան լինի կամ հեղաշրջում լինի, առաջինը ձեզ եմ սպանելու»։


Հեղինակն իր այդ գրառման վրա նշել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, կուսակցության փոխնախագահ Օզգուր Օզելի, Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Twitter-ի էջերը։

 

ermenihaber

Դիտվել է 14582անգամ
Վերջին լուրեր