Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2022 : 18-24

«Թող իրենց ցախավելների վրա թռչեն». Ռոգոզինն ասել է, որ ՌԴ-ն դադարեցնում է շարժիչների մատակարարումն ԱՄՆ

Ռուսաստանը դադարեցնում է շարժիչների մատակարարումները ԱՄՆ՝ ի պատասխան պատժամիջոցների: Այս մասին մարտի 3-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։

«Որոշում է կայացվել դադարեցնել «Էներգոմաշ»-ի կողմից արտադրվող հրթիռային շարժիչների մատակարարումներն ԱՄՆ։ Հիշեցնեմ, որ 1990-ականների կեսերից նման մատակարարումները բավականին ակտիվ են եղել»,- ասել է նա։

«Թող թռչեն ուրիշ բանի վրա՝ իրենց ցախավելների վրա։ Մենք սառեցնում ենք այդ մատակարարումները»,- ամփոփել է Ռոգոզինը։

Բացի այդ, «Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը Գերմանիայի հետ միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածում փորձարկումների ոլորտում, գրում է fontanka.ru-ն։

Նշենք, որ սա արվել է ի պատասխան Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված խիստ պատժամիջոցների:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 49097անգամ
Վերջին լուրեր