03 / Մարտ / 2022 : 19-00

Անապահով խավը գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումները չի զգալու. փոխվարչապետ


Հայաստանում անապահով խավը 2022 թվականին ջրի, գազի, էլեկտրաէներգիայի սակագների մասով որևէ փոփոխություն չի զգալու: Կառավարության նիստի ընթացքում այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք կարող ենք արձանագրել հետևյալը՝ շուրջ 100 հազար ընտանիք, որևէ սակագնային փոփոխություն չի ունենալու թե ջրի, թե հոսանքի, թե գազի մասով՝ անկախ էներգակիրների գների ռեկորդային աճից կամ որևէ այլ հանգամանքներից: 2022 թվականին անապահով խավը սակագնային որևէ փոփոխություն չի զգալու»,- ասել է փոխվարչապետը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7622անգամ
Վերջին լուրեր