04 / Մարտ / 2022 : 09-50

Իրանը սպառնացել է, որ միջուկային գործարքի ձախողման դեպքում ԱՄՆ-ի համար հետևանքներ կլինեն

ԱՄՆ-ը կզղջա Իրանի միջուկային գործարքի ձախողման համար, վստահ է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հաղորդում է Tasnim News Agency-ն։

Թեհրանի ներկայացուցիչը նշել է, որ Իրանի «ակտիվ դիմադրության ռազմավարությունն» արդեն հաղթանակի է հանգեցրել Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականության դեմ։

«Եթե Վիեննայում բանակցությունները չավարտվեն լավ գործարքով, ապա ԱՄՆ ներկայիս վարչակազմը շուտով կգիտակցի իր պարտությունն ու բաց թողած հնարավորությունները»,- ասել է Շամխանին։

Բանակցություններին, որում կնքվող համաձայնագրով Իրանը կհրաժարվի միջուկային զենքի հետագա մշակումներից, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ են մասնակցում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16120անգամ
Վերջին լուրեր