04 / Մարտ / 2022 : 18-15

Առաջիկա երկու օրերին Ուկրաինայում իրավիճակը շատ ավելի կվատանա, կլինեն ավելի շատ զոհեր․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հյուսիսատլանտյան դաշինքը կանխատեսում է, որ առաջիկա օրերին իրավիճակը Ուկրաինայում էլ ավելի կվատանա, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Առաջիկա երկու օրերին, ըստ ամենայնի, Ուկրաինայում վիճակը շատ ավելի կվատանա, կլինեն ավելի շատ զոհեր, տուժածներ, ավելի շատ ավերածություններ»,- ասել է նա։

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անունից պահանջել է նաև, որ Ռուսաստանն անհապաղ դուրս բերի զորքերն Ուկրաինայից ։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս «պատերազմը», առանց նախապայմաններ առաջադրելու՝ դուրս բերել իր զորքերն Ուկրաինայից և տուրք տալ իրական դիվանագիտությանը»,- ասել է նա։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23990անգամ
Վերջին լուրեր