05 / Մարտ / 2022 : 10-41

Ամերիկյան ուժերը չեն կռվի Ուկրաինայում․ Պենտագոն

ԱՄՆ-ի զորքերը չեն կռվի Ուկրաինայում, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ ամերիկյան զորքերը չեն մասնակցի ռազմական գործողություններին Ուկրաինայում, այդ թվում՝ Ուկրաինայի երկնքում»,- ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Բայդենը վերջերս ասել էր, որ Ուկրաինայում կռվելու համար չէ, որ ԱՄՆ-ն հավելյալ զորքեր է ուղարկում Եվրոպա։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4780անգամ
Վերջին լուրեր