05 / Մարտ / 2022 : 14-30

Բաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը`18․ Ադրբեջանի հերթական ապօրինի դատավճիռը

Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել է ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ։

Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Ռաֆայելյանը՝ 18։

Նրանք 9 տարի անցկացնելու են բանտում, մնացած ժամանակահատվածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Ըստ մեղադրանքի ՀՀ քաղաքացիները 2021 թվականի մայիսին իբր ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը և ականապատել Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները։


Հիշեցնենք, որ Իշխան Սարգսյանն ու Վլադիմիր Ռաֆայելյանը գերեվարվել էին 2021 թվականին՝ Գեղարքունիքի մարզից։ Ադրբեջանական ուժերը Գեղարքունիքի տարածքում շրջափակել ու գերեվարել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ 6 զինծառայողի ու նրանց մեղադրել իբր Քարվաճառում ադրբեջանական դիրքերի մատակարարման ուղիներն ականապատելու համար։

ՀՀ ՊՆ–ն հայտարարություն էր տարածել՝ հերքելով այս պնդումն ու ընդգծելով, որ նրանք գերեվարվել են ՀՀ տարածքից։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22522անգամ
Վերջին լուրեր