05 / Մայիս / 2020 : 17-18

Պոզները` հայ կնոջ, հայ ընտանիքի մասին 

Երբ նստեցինք սեղանի շուրջը, տանտիրոջ կինը չմիացավ մեզ։ Պառավը շարունակում էր պառկած մնալ` հայացքը հառած դեպի մեզ, իսկ ընտանիքի մայրը նստեց նրա մոտ և սկսեց հետևել, թե ինչպես ենք հյուրասիրվում։ Հենց դա ինձ վհատեցրեց ու զայրացրեց, և խոսեցի այդ մասին վարորդի հետ մեկ-երկու ժամից` այն բանից հետո, երբ հրաժեշտ տվեցինք ամբողջ ընտանիքին (ինչին ի պատասխան պառավը թեթևակի գլխով արեց, տանտիկինը տեղից չշարժվելով ժպտաց, իսկ երեխաները հերթով մոտեցան, ձեռքս սեղմելով հրաժեշտ տվեցին, ընտանիքի հայրն էլ արջի պես ողջագուրվեց)։

- Սա ինչ բան էր,- փրփրեցի ես,- ինչո՞ւ այդ դժբախտ կնոջը թույլ չտվին մեր սեղանին նստել։ Վերջապես մենք քսաներորդ դարի վերջին քառորդում ենք ապրում ու իբր՝ առաջադեմ երկրում։ Վարորդը գլուխը տարուբերեց և ասաց.

- Չես հասկանում, դու բան չես տեսնում։ Չնկատեցի՞ր։ Ամեն անգամ, երբ տերը ելնում էր տեղից, որ կենաց ասի, կանանց էր նայում, որ թույլտվություն ստանա։ Գլխի չընկա՞ր որ կի՛նը նրան թույլ տվեց գառը խորովածի համար մորթել։ Եթե երկու կանայք թույլ չտային, նա մեզ չէր թողնի տուն մտնել։ Այդ ձեր կանայք են նույն սեղանին նստում ձեզ հետ, բայց ոչինչ չեն որոշում, իսկ մերն այդպես չէ։ Մենք կնոջը լսում ենք, քանի որ նա է կյանքը, նա է սկիզբն ամենի։ Իսկ դու սեղան, հա սեղան...

Հերթական անգամ կուրացած սեփական մշակույթից, սեփական ավանդույթներից, ես մեծամտորեն վերաբերեցի այլ մշակույթին ու հետևության եկա, թե այս ժողովուրդը կանանց երկրորդ կարգի մարդ է համարում։ Մասնակիորեն, կարծում եմ, որ ես, այդուամենայնիվ ճիշտ էի, բայց ճիշտ էր և վարորդը, որ քմծիծաղում էր արտաքին «հավասարության» վրա, որից գոռոզանում ենք մենք` արևմուտքի քաղաքակրթության ներկայացուցիչներս։ Մի խոսքով, ես էլի մի դաս ստացա. «Մի դատիր, եթե նյութին անծանոթ ես...»։ Հատվածը՝ Վլադիմիր Պոզների` «Հրաժեշտ պատրանքներին» խորագիրը կրող ինքնակենսագրական գրքից։

Author's cover photo
Ամսաթիվ 05 / Մայիս / 2020 : 17-18
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 76060անգամ
Վերջին լուրեր