Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մարտ / 2022 : 15-00

250 դրամից մինչև 90․000 դրամ․ ի՞նչ արժեն ծաղիկները այսօր՝ Մարտի 8-ին (լուսանկարներ)

Yelaket.am-ի թղթակիցը այսօր Մարտի 8-ին շրջայց կատարեց Երևանի կենտրոնի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ Նովա, Ալավերդյան փողոցներում և Վերնիսաժի հարակից տարածքում գտնվող ծաղկի փողոցային վաճառակետերում, ցանկանալաով ծանոթանալ որքան արժեն ծաղիկները և որքան են թանկացել կանանց միամսյակին ընդառաջ։

Այսպես դեռ մի քանի օր առաջ ձնծաղիկները վաճառվում էին 100 դրամ, իսկ այսօր արդեն՝ 250-300 դրամ։




Գեանցինտների մեկ փունջը տատանվում էր 500-2000 դրամ տարբեր փողոցային վաճառակետերում։


Նարգիզները 1 հատը՝ 200-300 դրամ, իսկ փնջով ամենամատչելին՝ մեկ հատը 130 դրամ։

Կակաչները 400-1000 դրամ մեկ հատը։


Վարդը 1000-2500 դրամ, տարբեր չափերի և երկարության։


Միմոզայի ոչ այնքան հարուստ փունջը 1000 դրամ՝ իհարկե ամենամատչելին։

Նշենք, որ փնջով ծաղիկները ավելի թանկ էին․ ամենամատչելին՝ կակաչները 7 հատ՝ մինչև 7․000 և ավելի։
Վաճառակետերից մեկում հետաքրքրվեցինք, թե՞ որն է ամենաթանկարժեք ծաղկեփունջը, վաճառողուհին նշեց՝ «90․000 դրամ»։ Ցականացանք նկարել ծաղկեփունջը , սակայն վաճառակետում նշեցին, որ այն արդեն վաճառվել է։



Փողոցում հանդիպելով անցորդներին, որոնք արդեն ծաղիկներ և ծաղկեփնջեր էին գնել նշեցին գները՝ 1500-ից (փաթեթավորված առանձին միջին չափի 2 վարդ 1500 դրամ), նաև տարբեր ծակեփնջեր մինչև 25,000 դրամ։
Ի դեպ ծաղկավաճառներից նաև հետաքրվեցինք՝ ինչպես է ընթանում առևտուրը․ ոմանք ասացին՝ նորմալ, ոմանք, թե նոր են եկել և, նույնիսկ, մի երկու ծաղկավաճառ չպատասխանեցին մեր հարցին։


Նկատենք, որ բոլոր վաճառակետերում ակտիվ առևտուր էր, նույնիսկ հերթեր։ Մի վաճառակետում տղամարդկանցից մեկը նշեց, որ արդեն 40 րոպե սպասելուց հետո կակաչներ է գնել 3 փունջ՝ վճարելով 22,000 դրամ, որոնք նվիրելու է կնոջը, քույրիկին և զոքանչին՝ իհարկե, սիրով։
Տղամարդկանցից մեկն էլ նշեց, որ չի ափսոսում իր կնոջը գեղեցիկ տոնի առթիվ ծաղիներ նվիել․«Ինչ անենք, որ մի քիչ թանկացել է, Մարտի 8 է, նորմալ է»․ ինչը նշում էին նաև մեր մյուս հարցված տղամարդիկ՝ ծաղիկների գների առնչությամբ։

Դե, իհարկե, նաև կանայք էին շտապում ծաղիներ գնել՝ մայրիկների, քույրերի, ընկերուհիների համար` նորմալ համարելով ծաղկի գները։

Տարօրինակ է, ի զարմանս ինձ, բայց հարցվածնեից շատերը չասեցին, թե թանկ են կամ թանկացել են ծաղիկները։ Միայն ծաղկավաճառներից ոմանք նշեցին, որ Մարտի 8-ի առնչությամբ գները բարձրացել են։

Ի դեպ, նկատեցինք նաև հերթեր ու եռուզեռ էր հայտնի օծանելիքի խանութներից մեկում։Տղամարդիկ կանանց հետ շտապում էին պարֆյումի խանութ՝ հաճելի անակնկալ մատուցելու։ Հարցին՝ ի՞նչ օծանելիք եք նվիրելու, ոմանք պատասխանեցին՝ որը որ կցանկանա իմ սիրելին։


Նշենք նաև, որ թանկացել են ծաղկամաններով ծաղիկները՝ գները ստորև՝ 1000-2500 դր։
Հա, ի դեպ, մի նկատառում, սիրելի հայ տղամարդի՛կ, այսօր Մարտի 8-ին (և ոչ միայն, նաև անցյալ և մյուս և գալիք օրերին) հանրային տրանպորտով երթևեկելիս, նստում եք խորասուզվում ձեր հեռախոսների մեջ, միգուցե «չտեսնելու» տալիս, իբրև չեք տեսնում կանգնած կանանց, դե, իհարկե, ավելորդ է նշել, հոգնատանջ կանանց, նաև «բեռներով», տոպրակներվ, խնդրում ենք մի քիչ ուշադիր լինել։ Էս համատեքստում նշեմ, որ այսօր Մարտի 8-ին ավտոբուսում նկատեցի մի 4--5 տղամարդ նստած էին (սովորաբար ավելի շատ են լինում տղամարդիկ նստած, քան կանայք, դե այսօր ոչ աշխատանքային օր է ), միջին տարիքի և ավելի երիտասարդ տղամարդիկ։ Ես էլ էի նստած (կին) և շատ կանայք կանգնած էին, տեսնելով մի տարիքով կնոջ, որը կանգնած էր, տեղս զիջելով ասացի՝ եկե՛ք նստեք, Մարտի 8 է, դե «ժեստ» արեցի, բայց այդ տղամարդիկ այդպես էլ նստած մնացին։

Ինչևէ, շնորհավորում ենք մեր կանանց, որ միշտ գեղեցիկ լինեն, մի քիչ քիչ տանջվեն այս միամսյակում և համբերատար լինեն։ Եվ ամեակարևորը՝ ապրենք խաղաղ Հայաստանում։



Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։



Դիտվել է 60704անգամ
Վերջին լուրեր