Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մարտ / 2022 : 18-50

Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի․․․ (լուսանկար)

Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի, համարյա 2$ դոլարի արժեքին: Լավ տեղական արտադրության կաղամբը ինչու՞ պետք է արժենա 2$ դոլար (1200 դրամ) կիլոգրամը, իսկ Աֆրիկայից կամ Հարավային Ամերիկայից Հայաստան բերված բանանը 1.5$ դոլար (750 դրամ): Մեր ժողովուրդը ինչքա՞ն կարող է ձգել իր առօրյա ծախսերի գոտին, մինչև ո՞ւր:

Ասեմ ավելին, Ռոս-Ուկրաինական իրադարձություններից ելնելով առջևում սպասվում է էլ ավելի ծանր օրեր, խնդիր է լինելու հացահատիկի, բուսական յուղի (ձեթ), բրինձի, ձավարի, հնդկաձավարի, կրուպեղենի և այլնի ներկրման հետ, ինչից բխելու է գների կտրուկ բարձրացման:

Ժողովուրդը խեղդվում է սրընթաց գնաճից, և ցավը նրանում է, որ մեր իշխանության համար պարենային անվտանգությունը կարևոր չէ, և ոչինչ չի ձեռնարկում:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 105528անգամ
Վերջին լուրեր