Ինչպես պատրաստել իսկական բնական Պլոմբիր տանը. 1948 թվականի այս բաղադրատոմսը կստիպի ձեզ վերապրել մանկության պաղպաղակի համը
Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից է: Թվում է՝ անհնար կլինի այն տանը պատրաստել, քանի որ, սովորոաբար, այն, ինչը շատ համեղ է, նաև դժվար է պատրաստելը: Սակայն դա պլոմբիրին չի վերաբերում: Այս բաղադրատոմսը շատ պարզ է և շատ ծախս չի պահանջում:
Բաղադրությունը
Կաթ -125 գր. Շաքար -100 գր.
Վանիլին -5 գր. (ըստ ցանկության)
Սերուցք (33-35%) -300 գր
Հավկիթ - 3 հատ
Պատրաստումը
Լցրեք կաթը հաստ հատակով տարայի մեջ և եռացրեք:
Ապա ավելացրեք շաքարավազը և վանիլինը: Այնուհետև թողեք, որ հովանա: Հովանալուց հետո լցրեք ձվի սպիտակուցները (միայն սպիտակուցները, ուստի պետք է նախ այն առանձնացնել դեղնուցից):
Ապա ջրային գոլորշու վրա դնելով՝ այն անդադար խառնեք, մինչև ստանաք խիտ զանգված (այն կհիշեցնի ձեզ խտացրած կաթ):
Մեկ այլ տարայի մեջ լցրեք սերուցքը: Խառնեք այնքան, որ ստացվի խիտ զանգված:
Ապա երկու տարաների պարունակությունը լավ խառնեք իրար և դրեք, որ սառչի: Ստացված զանգվածը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ (գրեթե ժամը մեկ) հանել և լավ խառնել:
Իհարկե այս վեջին գործողությունը պարտադիր չէ, սակայն եթե ցանկանում եք գործարանային պլոմբիրի համը վերապրել, ապա դա անհրաժեշտ է: Ժամանակ առ ժամանակ խառնելու դեպքում քաղցր զանգվածը, ավելի փքուն է լինում, առանց գնդիկների և սառցե հատիկների: