05 / Մայիս / 2020 : 18-02

Ինչպես պատրաստել իսկական բնական Պլոմբիր տանը. 1948 թվականի այս բաղադրատոմսը կստիպի ձեզ վերապրել մանկության պաղպաղակի համը

Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից է: Թվում է՝ անհնար կլինի այն տանը պատրաստել, քանի որ, սովորոաբար, այն, ինչը շատ համեղ է, նաև դժվար է պատրաստելը: Սակայն  դա պլոմբիրին չի վերաբերում: Այս բաղադրատոմսը շատ պարզ է  և շատ ծախս չի պահանջում:

Բաղադրությունը

Կաթ -125 գր. Շաքար -100 գր.

Վանիլին -5 գր. (ըստ ցանկության)

Սերուցք (33-35%) -300 գր

Հավկիթ - 3 հատ

 

Պատրաստումը

Լցրեք կաթը հաստ հատակով տարայի մեջ և եռացրեք:

 Ապա ավելացրեք շաքարավազը և վանիլինը:  Այնուհետև թողեք, որ հովանա: Հովանալուց հետո լցրեք ձվի սպիտակուցները (միայն սպիտակուցները, ուստի պետք է նախ այն առանձնացնել դեղնուցից):

Ապա ջրային գոլորշու վրա դնելով՝ այն անդադար խառնեք, մինչև ստանաք խիտ զանգված (այն կհիշեցնի ձեզ խտացրած կաթ):

Մեկ այլ տարայի մեջ լցրեք սերուցքը: Խառնեք այնքան, որ ստացվի խիտ զանգված:

 Ապա երկու տարաների պարունակությունը լավ խառնեք իրար և դրեք, որ սառչի: Ստացված զանգվածը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ (գրեթե ժամը մեկ) հանել և լավ խառնել:

Իհարկե այս վեջին գործողությունը պարտադիր չէ, սակայն եթե ցանկանում եք գործարանային պլոմբիրի համը վերապրել, ապա դա անհրաժեշտ է: Ժամանակ առ ժամանակ խառնելու դեպքում քաղցր զանգվածը, ավելի փքուն է լինում, առանց գնդիկների և սառցե հատիկների:

Դիտվել է 265100անգամ
Վերջին լուրեր