Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մարտ / 2022 : 09-57

Մսավաճառ, շինարար, ավտոմեխանիկ. Կամերայինի դերասանուհիները՝ «տղամարդու աշխատանք» կատարելիս

«Լինել նուրբ ու կանացի ցանկացած աշխատանքում»՝ հենց այսպիսին են ներկայանում Կամերային թատրոնի դերասանուհիները մարտիության նոր ֆոտոշարքում:

Թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է՝ արդեն ավանդույթ է դարձել, որ կամերայինցիները տոներին թեմատիկ լուսանկարների շարք իրականացնեն:









«Այսօր մի-մի լուսանկար ենք ներկայացնում ամեն դերասանուհուց, իսկ ողջ միամսյակի ընթացքում կհրապարակենք նրանց ամբողջական ֆոտոշարքերը»,- ասել է նա:





Այս անգամ որոշել են թատրոնի տղամարդկանց հանգիստ թողնել ու ցույց տալ, որ դերասանուհիներն առանձնանում են իրենց աշխատասիրությամբ եւ կարող են կատարել նույնիսկ «տղամարդու աշխատանք»:






Լուսինեն շեշտել է, որ ինչ աշխատանք էլ անեն կանայք, միեւնույն է՝ չեն կորցնում իրենց էությունը.«Մաղթանքս էլ հենց դա է, որ միշտ մնան գեղեցիկ ու կանացի՝ ինչպես մեր ֆոտոշարքում է ներկայացված»:





Ռեժիսորը պատմել է նաեւ, որ Լուիզա Ներսիսյանը, որը ներկայացել է մսավաճառի կերպարով, կարողացել է բավական լավ գնով վաճառել միսը:)

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 85159անգամ
Վերջին լուրեր