Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մարտ / 2022 : 13-11

Խրամորթի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը՝ 3 ական արձակելով գյուղի ուղղությամբ․ Արցախի ՊԲ

Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 13398անգամ
Վերջին լուրեր