Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մարտ / 2022 : 10-10

Բլինկենը նշել է, թե որն է այն միակ երկիրը, որն ունակ է լուծել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ արևմտյան երկրներն ի վիճակի չեն լուծել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Նա Ռուսաստանը համարել է միակ երկիրը, որն ունակ է դա անել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ կարևոր է հիշել, որ Պուտինի և Ռուսաստանի կողմից ստեղծված այս ճգնաժամի ընթացքում մենք ձգտել ենք նախագահ Պուտինին տրամադրել այդ ուղուց դուրս գալու հնարավոր միջոցներ: Նա միակ մարդն է, ով կարող է որոշել՝ օգտագործել դրանք»,- ասել է պետքարտուղարը։

Նա վստահ է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ՌԴ նախագահը կկրի ռազմավարական պարտություն՝ չնայած որոշ կարճաժամկետ տակտիկական հաղթանակների հնարավոր առկայությանը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 69067անգամ
Վերջին լուրեր