Տատիկիս խրատները
Մի անգամ տատիկին այցելեց թոռնուհին՝ խոսելու իր կյանքի մասին: Նա վատ վիճակում էր։ Նա շատ երիտասարդ էր դիմակայում է շատ խնդիրների, որոնք անվերջանալի էին թվում։
Թոռնուհին տատիկն հարցրեց․«Ինչու երբ ես մի դժվարությունը հաղթահարում եմ, սկսվում է մի նորը»։
Տատիկը թոռնուհուն տարավ խոհանոց: Այնուհետև երեք ամանում ջուր լցրեց:
Առաջինում նա գազար դրեց, երկրորդում` հավի ձու, երրորդում` լցրեց աղացած սև սուրճ: Եվ հետո, առանց որևէ բառ ասելու, կրակի վրա դրեց կաթսաները:
Որոշ ժամանակ անց տատիկը սուրճը լցրեց բաժակի մեջ, ջրից հանեց գազարը և ձուն, դրեց ափսեների մեջ:
Եվ հետո, դիմելով իր թոռնիկին, նա հարցրեց. «Ասա ինձ, ինչ ես տեսնում»:
«Գազար, ձու և սուրճ», - պատասխանեց թոռնուհին:
Նա աղջկան մոտ կանչեց և խնդրեց շոշափել գազարը: Թոռնիկը շոշափեց և նկատեց, որ գազարները փափուկ են:
Տատիկից հետո խնդրեց կոտրել ձուն: Աղջիկը կոտրեց ձվի կեղևը և տեսավ, որ այն խաշած է:
Եվ վերջապես, տատիկ խնդրեց համտեսել՝ սուրճը։
Թոռնիկը «ներշնչեց» սուրճի բույրը, համտեսեց տաք սև սուրճը։
Եվ տատիկը բացատրեց, որ սրանցից յուրաքանչյուրը բախվել է նույն դժվարին իրավիճակի հետ` «հայտնվելով» եռացող ջրի մեջ, բայց տեսանելին այլ է:
Գազարն պինդ էր և կոշտ, բայց տաք ջրի մեջ, փափկեց և թուլացավ:
Ձուն փխրուն էր և կարող էր կոտրվել փոքր-ինչ անհարմար շարժումից: Բայց եռացող ջրի մեջ ներսի հեղուկը կարծրացավ, և հիմա ձու կոտրելը մի փոքր «դժվարացավ»:
Բայց աղացած սուրճն ընդհանուր առմամբ այլ պատմություն է: Լինելով եռացող ջրի մեջ, նա ոչ միայն փոխեց ինքն իրեն, այլև փոխեց այն ջուրը, որում գտնվեց:
«Դրանցից որին ես նման: - հարցրեց տատը թոռնիկին։ - Երբ խնդիրները թակում են քո դուռը, ինչպե՞ս ես վերաբերում դրանց: Ինչպես՝ գազար, ձու կամ սուրճ»:
Դու ինքդ պետք է քեզ հարցնես՝ Ով ես դու:
Դու նման ես գազարի, որը կարծես պինդ է, բայց եթե այն բախվում է դժվարությունների, և այն անմիջապես փափկում է ՝ կորցնելով ամբողջ «ուժը»:
Թե՞ ավելի շուտ նման ես մի ձվի, որը թույլ հարվածից կկոտրվի, բայց, կյանքի հորձանուտ մտնելով կարծրանում է: Արտաքին կեղևը կարծես նույնն է, ինչ նախկինում, բայց այն թաքցնում է հոգու ու սրտի դառնությունը։
Կամ գուցե դու նման ես սուրճի: Հասարակ տեսք ունեցող այս խառնուրդը ոչ միայն փոխում է ինքն իրեն, այլև փոխում է իր շուրջը եղած ամեն ինչ՝ հենց այն հանգամանքները, որոնք առաջացրել են ցավը: Եռացող ջրի մեջ սուրճը հրաշալի բույր է տարածում և ջուրը ստանում ուրիշ համ: Եթե դու նման ես սուրճի, ապա երբ կյանքի հանգամանքները դառնում են ամենավատը, դու դրանք չես ընկալում որպես խոչընդոտ քո ճանապարհին, այլ `որպես ավելի լավ դառնալու և ձեր շուրջը իրավիճակը փոխելու հնարավորություն:
Եղիր սուրճի պես: Մտածիր ցանկացած սայթաքումների մասին որպես աստիճան ՝ թույլ տալով մի փոքր բարձրանալ վերև:
Պատրաստեց՝ yelaket.am-ը։