05 / Մայիս / 2020 : 22-05

Տատիկիս խրատները  

Մի անգամ տատիկին այցելեց թոռնուհին՝ խոսելու իր կյանքի մասին: Նա վատ վիճակում էր։ Նա  շատ երիտասարդ էր դիմակայում է շատ խնդիրների, որոնք  անվերջանալի էին թվում։

Թոռնուհին տատիկն հարցրեց․«Ինչու երբ ես մի դժվարությունը հաղթահարում եմ, սկսվում է մի նորը»։

Տատիկը թոռնուհուն  տարավ  խոհանոց: Այնուհետև երեք ամանում ջուր լցրեց:

Առաջինում նա գազար դրեց, երկրորդում` հավի ձու,  երրորդում` լցրեց աղացած սև սուրճ: Եվ հետո, առանց որևէ բառ ասելու, կրակի վրա դրեց կաթսաները:

Որոշ ժամանակ անց տատիկը  սուրճը լցրեց  բաժակի մեջ, ջրից հանեց գազարը և ձուն, դրեց  ափսեների մեջ:

Եվ հետո, դիմելով իր թոռնիկին, նա հարցրեց. «Ասա ինձ, ինչ ես տեսնում»:

«Գազար, ձու և սուրճ», - պատասխանեց թոռնուհին:

Նա աղջկան  մոտ կանչեց և խնդրեց շոշափել գազարը: Թոռնիկը շոշափեց  և նկատեց, որ գազարները փափուկ են:

Տատիկից հետո խնդրեց կոտրել ձուն: Աղջիկը կոտրեց ձվի կեղևը և տեսավ, որ այն խաշած է:

Եվ վերջապես, տատիկ խնդրեց համտեսել՝ սուրճը։  

Թոռնիկը «ներշնչեց» սուրճի բույրը, համտեսեց տաք սև սուրճը։  

Եվ տատիկը բացատրեց, որ սրանցից յուրաքանչյուրը բախվել է նույն դժվարին իրավիճակի հետ` «հայտնվելով» եռացող ջրի մեջ, բայց տեսանելին այլ է:
 
Գազարն պինդ էր և կոշտ, բայց տաք ջրի մեջ, փափկեց և թուլացավ:


Ձուն փխրուն էր և կարող էր կոտրվել փոքր-ինչ անհարմար շարժումից: Բայց եռացող ջրի մեջ ներսի հեղուկը կարծրացավ, և հիմա ձու կոտրելը մի փոքր «դժվարացավ»:
 

Բայց աղացած սուրճն ընդհանուր առմամբ այլ պատմություն է: Լինելով եռացող ջրի մեջ, նա ոչ միայն փոխեց ինքն իրեն, այլև փոխեց այն ջուրը, որում գտնվեց:
 


«Դրանցից որին ես նման: - հարցրեց տատը թոռնիկին։ - Երբ խնդիրները թակում են քո դուռը, ինչպե՞ս ես վերաբերում դրանց: Ինչպես՝ գազար, ձու կամ սուրճ»:
 
Դու ինքդ պետք է  քեզ հարցնես՝ Ով ես դու:
 

Դու նման ես գազարի, որը կարծես պինդ է, բայց եթե այն բախվում է դժվարությունների, և այն անմիջապես փափկում է ՝ կորցնելով ամբողջ «ուժը»:
 
Թե՞ ավելի շուտ նման ես մի ձվի, որը թույլ հարվածից կկոտրվի, բայց, կյանքի հորձանուտ մտնելով կարծրանում է: Արտաքին կեղևը կարծես նույնն է, ինչ նախկինում, բայց այն թաքցնում է հոգու ու սրտի դառնությունը։

Կամ գուցե դու նման ես սուրճի: Հասարակ տեսք ունեցող այս խառնուրդը ոչ միայն փոխում է ինքն իրեն, այլև փոխում է իր շուրջը եղած ամեն ինչ՝ հենց այն հանգամանքները, որոնք առաջացրել են ցավը: Եռացող ջրի մեջ սուրճը հրաշալի բույր է տարածում և ջուրը ստանում ուրիշ համ: Եթե ​​դու նման ես սուրճի, ապա երբ կյանքի հանգամանքները դառնում են ամենավատը, դու դրանք չես ընկալում որպես խոչընդոտ քո ճանապարհին, այլ `որպես ավելի լավ դառնալու և ձեր շուրջը իրավիճակը փոխելու հնարավորություն:

Եղիր սուրճի պես: Մտածիր ցանկացած սայթաքումների մասին որպես աստիճան ՝ թույլ տալով մի փոքր բարձրանալ վերև:

Պատրաստեց՝ yelaket.am-ը։

 

Դիտվել է 114688անգամ
Վերջին լուրեր