Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մարտ / 2022 : 13-40

Ուկրաինացի պաշտոնյան կոչ է արել Ադրբեջանին հարձակվել Հայաստանի և Արցախի վրա․ լուսանկար

«Ես միշտ հավատացել եմ քո ուժերին, Ադրբեջա՛ն, գնա՛ մինչև վերջնական հաղթանակ։ P.S. Մանրամասներ չկան, կարծում եմ՝ շուտով ամեն ինչ հայտնի կդառնա»: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի բարեկարգման տեսչության պետ Ռուսլան Մորոզը:

Նշենք, որ Թվիթն արդեն հեռացվել է, սակայն հայտնի լրագրող Լինդսի Սնելը հասցրել է կիսվել դրանով:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Ադրբեջանի զինուժը ականանետեր է կիրառում Արցախի տարբեր ուղղությունների վրա: Իսկ այսօր հարձակվել են Խնապատ գյուղի ուղղությամբ, ինչպես նաև Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 1300951անգամ
Վերջին լուրեր