Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մարտ / 2022 : 19-09

Ուկրաինան Ռուսաստանի հետ սկսել է «ինչ-որ բան» պայմանավորվել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին և հույս է հայտնել, որ խաղաղության գործընթացը պետք է գործնականում սկսվի, այլ ոչ թե լինի միայն խոսքերով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուս և ուկրաինացի բանակցողները սկսել են քննարկել կոնկրետ թեմաներ, այլ ոչ թե փոխանակվել վերջնագրերով։ Կողմերը սկսել են որոշ հարցերի շուրջ պայմանավորվել»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ չի տեսնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ քաղաքական կամք՝ միավորվելու հանուն Ուկրաինայի։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 34555անգամ
Վերջին լուրեր