Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մարտ / 2022 : 12-55

«Ինձ համար այս ելույթը երկար կհիշվի. երեք սերունդ բեմում». Սիրուշոն՝ հղի կարգավիճակում մայրիկի հետ ելույթի մասին

Առաջին ալիքը վերսկսել է «Երգ երգոց» նախագիծը, որի առաջին թողարկումը նվիրված էր ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հիշատակին: Սիրուշոն ևս ելույթ է ունեցել համերգին:

Նա սոցցանցային էջերում կիսվել է ելույթով և գրել. «Վաղուց Սյուզան Մարգարյանի հետ ելույթ չէինք ունեցել, այն էլ ես այս կարգավիճակում (երգչուհին հղի կնոջ էմոջի է դրել, խմբ.): Ուստի՝ ինձ համար այս ելույթը երկար կհիշվի:) Երեք սերունդ բեմում: Երեկոն նվիրվում է անփոխարինելի Արթուր Գրիգորյանին... «Մեղեդի»»:

Հիշեցնենք, որ Սիրուշոն սպասում է իր երրորդ երեխային: Երգչուհին և Լևոն Քոչարրյանը դուստր են ունենալու:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 120739անգամ
Վերջին լուրեր