15 / Մարտ / 2022 : 12-54
Զելենսկին շնորհակալությունն է հայտնել «Վրեմյա»-ի ուղիղ եթերի ժամանակ «դադարեցրեք պատերազմը» պաստառ ցուցադրած աղջկան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել այն ռուսներին, որոնք ճիշտ ինֆորմացիա են փոխանցում։
Այս մասին մարտի 15-ի գիշերը հրապարակած իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես երախտապարտ եմ այն ռուսներին, ովքեր չեն դադարում ճշմարտությունը փոխանցել։ Նրանք, ովքեր պայքարում են ապատեղեկատվության դեմ և ասում են ճշմարտությունը, իրենց ընկերներին, բարեկամներին ու հարազատներին են ներկայացնում իրական փաստերը։

Եվ անձամբ աղջկան, ով պատերազմի դեմ պաստառով մտավ Առաջին ալիքի ստուդիա։ Նրանց, ովքեր չեն վախենում բողոքել։ Քանի դեռ ձեր երկիրն ամբողջությամբ չի փակվել ամբողջ աշխարհից՝ վերածվելով շատ մեծ Հյուսիսային Կորեայի, դուք պետք է պայքարեք։ Դուք չպետք է բաց թողնեք ձեր հնարավորությունը»։
Նշենք, որ երեկ՝ մարտի 14-ին, ռուսական Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան ներխուժել է «Վրեմյա» հաղորդման տաղավար և ուղիղ եթերում ցուցադրել «Դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք պրոպագանդային, այստեղ ձեզ խաբում են» գրությամբ պաստառ: Նա մի քանի անգամ վանկարկել է՝ «Դադարեցրե՛ք պատերազմը։ Ոչ պատերազմին»: Այդ պահին եթերում անմիջապես տեսանյութ է հայտնվել: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ կինը բերման է ենթարկվել:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է
85161անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...