Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մարտ / 2022 : 14-07

Ռուսական առաջին ալիքի խմբագիրը կարող է ազատազրկվել 15 տարով՝ ուղիղ եթերում սադրանքի համար (լուսանկարներ)

Ռուսական առաջին ալիքի եթերում լուրերի թողարկման ժամանակ բաժնի խմբագիր Մարինա Օվսյանիկովան ներխուժել է եթեր՝ պրովոկացիան անթույլատրելի ուղերձով՝ «Ոչ պատերազմին, կանգնեցրեք այն, մի հավատացեք քարոզչությանը, այստեղ ձեզ ստում են»։

Սկանդալի մասին տեղեկացավ ամբողջ համացանցը, սակայն պաստառի վրայի ինֆորմացիան ջնջվեց,- հայտնում է «Starhit.ru» լրատվականը։




Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խմբագրին սպառնում է 15 տարի ազատազրկում։






Լրագրողների հարցին, թե ինչպես սադրանքին չի տրվել և ինչպես է արհամարհել տեղի ունեցածը ուղիղ եթերում, լուրերի մեկնաբան Եկատերինա Անդրեեվան նշել է․

«Ինձ միշտ սովորեցրել են անկախ ամեն բանից արաձանի պես մնա, իսկ թե որտեղից է ինձ մոտ հայտնվել այդքան տոկունություն՝ չգիտեմ, երևի Յոգայից»,- ասել է նա։

Հաղորդավարուհին գովասանքի է արժանացել իր գործը պրոֆեսիոնալ կատարելու համար։







Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 64257անգամ
Վերջին լուրեր