15 / Մարտ / 2022 : 13-18

Դպրոցներում մեկնարկում է գարնանային արձակուրդը․ հայտնի են օրերը

Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 57730անգամ
Վերջին լուրեր