Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մարտ / 2022 : 14-35

Սկանդալային ակցիայի հեղինակը նշել է, որ իր հայրը ուկրաինացի է, մայրը՝ ռուս

Ռուսական «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում սկանդալային ակցիայի հեղինակ Մարինա Օվսյաննիկովան, նույն ինքը՝ ГТРК «Кубань»-ի հեռուստալրագրող Մարինա Տկաչուկը, տեսաուղերձ է հղել, որում անդրադարձել է իր միայնակ ակցիային:

Նա նշել է, որ իր հայրը ուկրաինացի է, մայրը՝ ռուս, և ինքը ցավում է, որ վերջին տարիներին իր մասնակցությունն է ունեցել ռուսական կեղտոտ քարոզչության տարածման գործում։

Ուկրաինայում տեղի ունեցող ագրեսիայի միակ մեղավորը նա համարում է Պուտինին և կոչ է անում դուրս գալ միտինգի: «Նրանք չեն կարող նստեցնել բոլորիս»,- եզրափակել է Օվսյաննիկովան:

Ի դեպ, ըստ «Մեդուզա»-ի, Օվսյաննիկովան Մարգարիտա Սիմոնյանի համակուրսեցին է:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14877անգամ
Վերջին լուրեր