15 / Մարտ / 2022 : 17-22

Youtube-ը հեռացրել է թուրքական ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը

Տեսանյութերի դիտման համաշխարհային հարթակ YouTube-ը հեռացրել է թուրքական «Teori» ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Հարթակը «Հայոց ցեղասպանության սուտը և ՄԻԵԴ-ի աշխատաժողովը» վերանագրով տեսանյութի արգելափակումը հիմնավորել է դրանում ատելության խոսքի առկայությամբ:

Միջազգային վիդեոպերտալի բացատրության մեջ նշվել է, որ տեսանյութում խախտվել է համակեցության կանոնները:

Ավելացնենք, որ սա առաջին դեպքը չէ երբ «Youtube»-ի ադմինիստրացիայի կողմից Հայոց ցեղասպանությունը կոպտորեն ժխտող տեսանյութ է արգելափակվում: Օրեր առաջ էլ թուրքական մեկ այլ ալիքից էր հեռացվել նույնաբովանդակ տեսանյութ, որում թուրք նախկին նախկին նախարար ու ներկայում Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը ժխտողական թեզեր էր ներկայացնում: Ընդ որում այդ տեսանյութն արգելափակվել էր 2 անգամ, նախ՝ լրատվականի ալիքից, ապա՝ Բաղըշի անձնական ալիքից:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14687անգամ
Վերջին լուրեր