Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մարտ / 2022 : 19-08

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բայդենի դեմ

Ռուսաստանը անձնական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 15-ին, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Ինչպես նշվում է գերատեսչությունում, ամերիկացի առաջնորդը ԱՄՆ մի շարք այլ քաղաքական գործիչների հետ ընդգրկվել է ռուսական կողմի ստոպ-լիսթում՝ ի պատասխան Մոսկվայի դեմ Վաշինգտոնի աննախադեպ պատժամիջոցների։

«Այս քայլը, որն արվել է որպես հակազդեցություն, անխուսափելի հետևանքն է ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից որդեգրած ծայրահեղ ռուսաֆոբ կուրսի», - պարզաբանել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում հրապարակված է 13 մարդու անուն:

Նրանք են՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն, Պենտագոնի Ղեկավար Լլոյդ Օսթին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Դալիպ Սինգհ, Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը, ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենը, ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեվեյլ Ադեյեմոն, Արտահանման եւ ներմուծման բանկի նախագահ եւ տնօրենների խորհրդի նախագահ Ռետա Ջո Լյուիսը:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 68549անգամ
Վերջին լուրեր