Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մարտ / 2022 : 10-02

ԱՄՆ Սենատը միաձայն Պուտինին դատապարտել է որպես ռազմական հանցագործ

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտում է որպես ռազմական հանցագործ։ Այս մասին մարտի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը։

Փաստաթուղթը, որը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեհեմը, ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։

Սենատը խստորեն դատապարտել է Պուտինի օրոք ռուսական զինված ուժերի կողմից իրականացված «բռնությունը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները»։

Բանաձևը կոչ է անում Հաագայի միջազգային քրեական դատարանին և այլ երկրներին հետաքննություն անցկացնել «ռուսական ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ»։

«Մենք բոլորս այս սրահում միավորվել ենք դեմոկրատների և հանրապետականների հետ՝ ասելու, որ Վլադիմիր Պուտինը չի կարող խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների պատասխանատվությունից», - ասել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստեղ
Դիտվել է 22214անգամ
Վերջին լուրեր