16 / Մարտ / 2022 : 17-40

Թուրքիան շարունակելու է ՀՀ հետ երկխոսությունը, դրան կողմ է թե՛ Ադրբեջանը, թե՛ ՌԴ-ն․ Չավուշօղլու

Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ շարունակել երկխոսությունը, որին կողմն են Ռուսաստանը և Ադրբեջանը։ Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։

«Հայաստանի հետ կա երկխոսություն։ Դրան կողմ են և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը։ Անթալիայում լավ հարաբերություններ հաստատվեցին հայկական կողմի հետ։ Մինչև այդ Մոսկվայում հանդիպել էին մեր հատուկ ներկայացուցիչները», - ասել է նա։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12731անգամ
Վերջին լուրեր