17 / Մարտ / 2022 : 09-51

Բայդենը հայտարարել է, որ Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»։

Սպիտակ տանը լրագրողների հետ Բայդենի կարճատև շփման ընթացքում Fox News-ի թղթակիցը հարցրել է ԱՄՆ նախագահին, թե արդյոք նա պատրաստ է իր ռուս գործընկերոջն անվանել ռազմական հանցագործ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:

Սկզբում Բայդենը բացասական պատասխան տվեց և դուրս եկավ սենյակից, բայց հետո վերադարձավ և ասաց. «Նա ռազմական հանցագործ է»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5878անգամ
Վերջին լուրեր