06 / Մայիս / 2020 : 11-48

 Փաշինյանը պատգամավորներին կոչ արեց գումարը վերահասցեագրել նրանց, ովքեր իրականում դրա կարիքն ունեն

Կոմունալների համար քաղաքացիներին փոխանցված 5 միլիարդ դրամից մոտավորապես 1,2 միլիարդ դրամը նստել է այն մարդկանց հաշվին, ովքեր դրա կարիքն իրականում չունենջ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Թույլ տվեք ասել՝ ենթադրվում է, որ ԱԺ մեծ թվով պատգամավորների հաշվին ևս 20 հազար դրամական գումար է նստել։ Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր հոսանքն ու գազը սպառել են այնքան, որ տեղավորվել է աջակցություն ստանալու սահմաններում: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր չունեն այդ գումարի կարիքը, տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը կոչով դիմեց նաև պատգամավորներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր արդեն նման բան արել են ու նշելով, որ գումարը չեն խնդրում, ուղղակի ուզում են, որ այդ գումարը վերահասցեագրվի նրանց, ովքեր իրականում դրա կարիքն ունեն:

Դիտվել է 9725անգամ
Վերջին լուրեր