17 / Մարտ / 2022 : 19-45

Նոր մանրամասներ` Պուտինի և Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մանրամասն քննարկվել են երկկողմ օրակարգի հարցերը։ Դրական գնահատական ​​է տրվել Անթալիայում և Մոսկվայում ԱԳ նախարարների վերջին բանակցությունների արդյունքներին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Նշվում է, որ կեղմերը քննարկել են Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ իրավիճակի զարգացման տարբեր ասպեկտներ։ Վլադիմիր Պուտինը նաև տեղեկացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքի մասին։

«Զրույցում հատուկ շեշտադրվել է մարդասիրական բաղադրիչը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի տարածքից Թուրքիայի քաղաքացիների տարհանման, ինչպես նաև Ազովի ծովում ռուսական նավահանգիստներից թուրքական բեռներով նավերի անվտանգ ելքի համար ցուցաբերվող օգնության համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- ասվում է հաղորդագրությունում։



Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21291անգամ
Վերջին լուրեր