Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2022 : 10-26

Արևմուտքը միջոցներ է ձեռնարկում ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հետևանքները
նվազագույնի հասցնելու համար. Պետդեպ

Վաշինգտոնը հասկանում է, որ արևմտյան պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի բնակչության վրա, սակայն սահմանափակումներն ուղղված են երկրի իշխանություններին, պնդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պետդեպը նշում է, որ Արևմուտքը փորձում է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների անցանկալի հետևանքները նվազագույնի հասցնելու համար:

Նաև, ԱՄՆ-ն միջոցներ կձեռնարկի այն երկրների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին դուրս գալ պատժամիջոցներից:

Պետդեպից նշել են նաև, որ ԱՄՆ-ն հույս ունի վերացնել Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցները, եթե վերջինս դադարեցնի հատուկ գործողությունը և վերականգնի Ուկրաինայի ինքնիշխանությունը:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13111անգամ
Վերջին լուրեր