19 / Մարտ / 2022 : 14-08

Պուտինն այնքան առողջ է, որ բոլորիս թաղումներին կհասցնի մրսել. Լուկաշենկոն Պուտինի առողջական վիճակի մասին

Պուտինն այնքան առողջ է, որ բոլորիս թաղումներին կհասցնի մրսել. Լուկաշենկոն Պուտինի մասին

Տեսանյութը՝ ստորև։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «միանգամայն ադեկվատ է, ինչպես երբեք»:

«Եթե կարծում եք, որ նախագահ Պուտինը ֆիզիկապես վատառողջ է, կամ էլ այնտեղ ինչ-որ բան է տեղի ունեցել, նա, ինչպես մեզ մոտ հաճախ են ասում, կենդանի է բոլոր կենդանիներից։ Նա բացարձակապես ադեկվատ եւ նորմալ մարդ է:

Պուտինը լիովին ադեկվատ է, նա, ինչպես երբեք, կատարում է իր ֆունկցիոնալ պարտականությունները նոր Սահմանադրության համաձայն», - ասել Է Լուկաշենկոն Ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Պուտինը «միանգամայն առողջ մարդ է, ֆիզիկապես առողջ, նա մարզիկ է»: Լուկաշենկոյի խոսքով ՝ բոլոր այդ խոսակցությունները տարվում են նրա համար, որպեսզի Ռուսաստանի ներսում խաթարեն նախագահի նկատմամբ վստահությունը: «Չի ստացվի»,- ասել է նա:

Լուկաշենկոն նաև նշել է, որ բարեկամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահի հետ։
Դիտվել է 28404անգամ
Վերջին լուրեր