19 / Մարտ / 2022 : 19-58
ԱԺ աշխատակիցներին հանձնարարել են համազգեստ կրել․ հայտնի դիզայների հետ պայմանագիր են կնքել ու բյուջեից ծախսել 1,7 մլն դրամ․ պատգամավոր
Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ավելի քան 1,7 միլիոն դրամ ԱԺ աշխատակիցների հագուստի համար
2022թ․ հունվարի 17-ին մեկնարկած ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի նիստերին խորհրդարանի որոշ կին աշխատակիցներ սկսել են ներկայանալ միանման հատուկ համազգեստով։
Դեռևս ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանին հարցում էի ուղարկել՝ հետաքրքվելով․
1. Ո՞ւմ որոշմամբ են ԱԺ-ի աշխատակիցները սկսել կրել հատուկ համազգեստ։
2. Կոնկրետ ովքե՞ր են կրում այդ համազգեստը։
3. Ո՞ր ընկերության հետ է կնքվել այդ համազգեստները պատրաստելու պայմանագիրը։ Ո՞ւմ է պատկանում այդ ընկերությունը։ Ե՞րբ է կնքվել վերոնշյալ պայմանագիրը, ի՞նչ ժամանակաշրջանով, ի՞նչ ծառայություններ պետք է մատուցի այդ ընկերությունը։ Որքա՞ն գումար է կազմել այդ ծառայության մատուցումը և ի՞նչ միջոցներից է դա հատկացվել։
4. Նախատեսվո՞ւմ է ընդլայնել համազգեստ կրողների ցանկը։ Եթե այո, ապա ո՞ր աշխատակիցները և ո՞ր ժամանակատվածից սկսած պետք է կրեն այդ համազգեստը։
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հայտնել է, որ խորհրդարանի նիստերը սպասարկող աշխատակիցները հատուկ համազգեստ կրում են իր հանձնարարությամբ։
«Ծառայության մատուցման պայմանագիրը կնքվել է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին «ՆԻԿՈԼՅԱՆ» ՍՊ ընկերության հետ։ Վերոնշյալ ընկերությանը Ազգային ժողովի նիստերը սպասարկող աշխատակիցների համար պատվիրվել է բաճկոն, տաբատ, վերնաշապիկ և կիսաշրջազգեստ։ Ընդհանուր գումարը կազմել է 1,716,000 ՀՀ դրամ, որը հատկացվել է ՀՀ ԱԺ-ի բյուջեի միջոցների հաշվին։ Այս պահին հատուկ համազգեստ կրողների ցանկն ընդլայնելու որոշում չկա»,-ասված է նրա պատասխանում։
Թե ո՞ւմ է պատկանում այդ ընկերությունը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը չի նշել։ Իմ տեղեկություններով՝ «ՆԻԿՈԼՅԱՆ» ՍՊԸ-ն Արամ Նիկոլյանինն է, ով Հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբանն է, նաև «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի հագուստի դիզայներն էր։
Բացի այս, տեղեկություններ ունեմ, որ պայմանագիր էր կնքվել նաև «Էլամոդա» ՍՊԸ-ի հետ և ՀՀ ԱԺ որոշ աշխատակիցների համար ձեռք էր բերվել 45 հատ համազգեստ, 52 հատ շապիկ, 40 զույգ կոշիկ։
Այս պայմանագրի ընդհանուր գումարն էլ կազմել է 1 միլիոն 122 հազար դրամ։
«Էլամոդա» ՍՊԸ-ից ԱԺ-ն 2019 թվականին նույնպես հագուստ և կոշիկներ էր գնել՝ 857,960 դրամի:
«Էլամոդա» ընկերության բաժնետերը Էլբակ Հովսեփյանն է:
Փաստորեն, բոլոր երգերը երգել էինք, մնացել էր «սարի սմբուլը», և մեր երկրում այլ հրատապ ու առաջնային խնդիրներ չկան լուծելու, քան ԱԺ աշխատակիցների համար հագուստ և կոշիկներ գնելը և այդ նպատակով միլիոնավոր դրամներ վատնելը։ Թեև զարմանալու բան չկա։
Եթե Հայաստանի ներկայիս վիճակում ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանն ու մի քանի ՔՊ-ական պատգամավոր կասկածելի ֆինանսավորմամբ մեկնում են հունական թանկարժեք կղզում հանգստանալու, ապա ոմանք էլ կարող են հագուստ ու կոշիկ պատվիրել պետբյուջեի հաշվին՝ կասկածներ առաջացնելով «ատկատների» պահով»,- գրել է պատգամավորը։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
53707անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020