Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մարտ / 2022 : 18-15

Բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման շուրջ քննարկում չի եղել․Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման շուրջ քննարկում չի ընթանում, քանի որ այդ ժամանակահատվածն ուկրաինացի ազգայնականներն օգտագործում են՝ վերադասավորումներ իրականացնելու համար։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բանն այն է, որ ռազմագործողության ցանկացած դադար ազգայնականների ստորաբաժանումներն օգտագործում են վերադասավորումների համար, որպեսզի շարունակել գրոհը ռուս զինծառայողների վրա»,-ասել է Պեսկովը։ ՌԴ մամուլի քարտուղարը նաև ասել է, որ նման դեպքեր մի քանի անգամ եղել են, որոնք էլ ավելի են բարդացրել գործընթացը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4347անգամ
Վերջին լուրեր