23 / Մարտ / 2022 : 12-03
Պուտինի կրած մոտ 1,5 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնն արտադրած իտալական ապրանքանիշից պահանջում են դատապարտել ՌԴ նախագահին

Իտալական Loro Piana նորաձևության տունը հանրության ճնշման տակ է հայտնվել այն բանից հետո, երբ օրերս Մոսկվայում կազմակերպված համերգ-հանրահավաքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացել է այս ապրանքանիշի թանկարժեք տաք բաճկոնով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը 1,447 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնի մասին է:
Հաղորդվում է, որ ներկայում շուրջ 1300 մարդ ստորագրել է խնդրագիր՝ Loro Piana լյուքս դասի ապրանքանիշին կոչ անելով դատապարտել Պուտինին:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Պիեռ Լուիջի Լորո Պիանան՝ ընկերության փոխնախագահը, իտալական պարբերականներից մեկի հետ զրույցում նշել է, որ «Պուտինի հագին այդ բաճկոնը տեսնելը մարդկային տեսակետից շփոթություն է առաջացնում»:
«Պարզ է՝ մենք ում կողմից ենք... ուրկրաինացիներն ունեն մեր բարոյական և պրակտիկ աջակցությունը»,-ասել է իտալացի միլիարդատերը:
Հայտնի է, որ Loro Piana-ն, հետևելով բազմաթիվ ընկերությունների օրինակին, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին հայտնել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում իր խանութները փակելու մասին:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է
40575անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...