23 / Մարտ / 2022 : 15-25

Բաքվում հայտարարել են, որ Արցախի գազամատակարարումն Ադրբեջանի ներքին գործն է

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Արցախի գազամատակարարման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ փորձեց միջամտել Բաքվի ներքին գործերին՝ մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հիմա նորից փորձում է դա անել այլ թեմայով», - ասել է Աբդուլաևան:

Նա նշել է, որ Հայաստանը «ապակառուցողական պահվածք է ցուցաբերում, անհիմն պնդումներ անում»։

«Մեր խորհուրդն է Հայաստանին՝ ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, ներառյալ իր զինված ուժերի մնացորդների դուրսբերումը տարածաշրջանից, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը, չհնչեցնել անհիմն և անօրինական մեղադրանքներ», - ընդգծել է Աբդուլաևան:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։

«Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից», - ասված էր հայտարարությունում:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 47658անգամ
Վերջին լուրեր