18 / Մարտ / 2022 : 17-12

Գարնանային ճամբար հայ և ռուսալեզու երեխաների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 21-ից կմեկնարկի գարնանային կրթամշակութային ճամբար, որը կազմակերպվում է ոչ միայն հայ, այլև ռուսալեզու երեխաների համար: Ռուս փոքրիկների համար գրադարանի կողմից մշակված հատուկ կրթամշակութային ծրագիրն արդեն մեկնարկել է, իսկ հայ երեխաների համար ճամբարը կգործի դպրոցական գարնանային արձակուրդների ընթացքում՝ մարտի 21-ից ապրիլի 1-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովելով նրանց հագեցած առօրյան: Ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար: Ռուսաստանից ժամանած փոքրիկ հյուրերի համար այն կգործի նույն ժամային տիրույթում:

Գարնանային ճամբարի ծրագրում ներառված են կրթական, ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացներ, որոնք կընդլայնեն երեխաների աշխարհայացքը, կսովորեցնեն աշխատել թիմում, ինչպես նաև կփոխանցեն քննադատաբար մտածելու և ստեղծագործելու հմտություններ: Գրադարանում նախատեսվող դասընթացներից բացի երեխաների համար կկազմակերպվեն այցեր թանգարաններ ու թատրոններ, Երևանի այլ պատմամշակութային հաստատություններ՝ հնարավորություն ստեղծելով ձեռք բերել ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ, այլև գտնել նոր ընկերներ:

Դիտվել է 11524անգամ
Վերջին լուրեր