Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մարտ / 2022 : 19-14

Մարիա Զախարովան՝ Փառուխ ադրբեջանցիների ներխուժման եւ գազի խնդրի մասին․ տեսանյութ

Մոսկվան՝ պահպանելով շփումները երկու կողմերի հետ, կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, եւ հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,- նշել է նա։

Մեկնաբանելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումը՝ Զախարովան կրկնել է, որ կողմերից ոչ մեկը չպետք է խորացնի իրավիճակը։



Խոսելով եռակողմ հայտարարությունների իրականացման մասին՝ Զախարովան նշել է, որ շեշտը դրվում է մի քանի առաջնահերթ ուղղությունների վրա։ Նրա խոսքով՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընթանում է տրանսպորտային երթուղիների զարգացման փաթեթների համաձայնեցում, շեշտը դրվում է երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցության վրա: «Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ դրան հաջորդած սահմանագծման գործընթացի մեկնարկի առումով Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ շարունակվում են միջգերատեսչական շփումները»,- ասել է նա։

Նշենք, որ Արցախի տեղեկատվական կենտրոնը հայտնել է ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտման մասին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 192090անգամ
Վերջին լուրեր